Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Մթերքներ, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը. 1in.am

Մթերքներ, որոնք բարելավում են ուղեղի աշխատանքը. 1in.am

Հարվարդի համալսարանին կից բժշկական դպրոցի գիտաշխատողները հրապարակել են այն սննդամթերքների ցուցակը, որոնք խթանում են ուղեղի աշխատանքը և մտավոր ակտիվությունը: Այս մասին հայտնում է woman-talk.com-ը: Տվյալ ցուցակը կարելի է բաժանել 4 խմբի:

Առաջին խմբում տեղ են զբաղեցրել ճարպոտ ձկների տարբեր տեսակներ: Սննդաբանները խորհուրդ են տալիս շաբաթական 1-2 անգամ ձուկ օգտագործել:

 

Երկրորդ խմբում են կաթը և կաթնամթերքը: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ պարբերաբար կաթ օգտագործողների մոտ բարելավվում են տրամաբանական մտածողությունը և հիշողությունը:

Երրորդ խմբում են լոբազգիները, որոնք համարվում են վիտամին B-ի աղբյուր:

 

Չորրորդ խմբում լոլիկն է՝ շնորհիվ լիկոպինի պարունակության, ինչը չեզոքացնում է ուղեղում ազատ ռադիկալների բացասական ազդեցությունը: Մասնագետները պարզել են, որ ջերմային մշակման ժամանակ լոլիկի մեջ այդ հակաօքսիդանտի պարունակությունը միայն ավելանում է: Լիկոպինն ունի մաքրող և առողջարար ազդեցություն, այն նաև երիտասարդացնում է մաշկը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. health.obozrevatel.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ